15-ամյա Ջեյլենը դպրոցում բոլորի կողմից սիրված էր, բայց այնպես ստացվեց, որ նրան հեռացրեցին դպրոցական ֆուտբոլային թիմից, հետո էլ սիրած աղջիկը հրաժարվեց հանդիպել նրա հետ: Ջեյլենը գնաց տուն, վերցրեց հոր հրացանը, եկավ դպրոց, մտավ ճաշարան ու սկսեց կրակել... Նա սպանեց աշակերտներից մեկին եւ վիրավորեց չորսին... Երեխաները դուրս էին վազում ճաշարանից, իսկ ուսուցչուհի Մեգան Սիրբերգը, լսելով կրակոցները, ներս վազեց...

 

 

Դասատուն տեսավ, որ Ջեյլենը փորձում է վերալիցքավորել հրացանը: Ուսուցչուհին բռնեց նրա ձեռքից, բայց տղան արդեն հասցրել էր վերալիցքավորել եւ ուղղեց հրացանը ուսոււցչուհու դեմքին: Դասատուն նայեց իր աշակերտի աչքերին՝ դա տեւեց երկու վայրկյան: Տղան չկարողացավ կրակել, որովհետեւ դիմացը Դասատուն էր... Նա ուղղեց հրացանի փողը սեփական պարանոցին, կրակեց ու ընկավ...Հիվանդանոցում նա մահացավ... Սա պատահել է երեկ Վաշինգտոնի նահանգի դպրոցներից մեկում...

 

 

 

Armen Dulyan