Մենք, երբ մեզ հայելու մեջ նայում ենք, տեսնում ենք, այն, ինչ որ ցանկանում ենք տեսնալ…շատեր, իրենք իրենց գիտակցականը հիմնում են, իրենց ֆինանսական կարողությունների վրա։ Օրինակ, մարդս որ Եվրոպական ավտո է քշում, կամ Եվրոպական ֆիրմա հագուստ է հագնում, սխալմամբ կարծում է թե ինք Եվրոպացի է…Երբ այդ Եվրոպական հագուստով ու ավտոյով մարդը իր բերանը բացում է խոսելու, նոր հասկանում ես, իր Աֆրիկացու մակարդակի, էլ չասեմ Ասիացու մակարդակի, անգիտակից, չզարգացած, չկրթված, անքաղաքավար մարդ է։

 

 


Ու այս մարդուց, որ Եվրոպական հագուստ է հագել ու Եվրոպական Ավտո է քշում, կարծում՞ եք, թե Եվրոպան կձգի…ոչ, նա կձգտի Ասյան, Ռուսաստանը ու այն երկրները որոնց մշակույթային արժեքները մոտ են իր արժեքներին…կոռուպցյա, կռիշա, խնամի ու բարեկամի արժեհամակարգ…
Եվրոպական քաղաքակրթության հասնելու համար, պետք է նախ, գիտակցաբար, կրթությամբ ու ներքուստ զգանք ու ապրենք այդ արժեհամակարգով որից հետո կկարողանանք մենք մեզ հանգիստ զգալ Եվրոմիությունում…Անշուշտ, խոսում ենք, ոչ թե բացառությունների մասին, այլ ընդհանուրի մասին, մասսաների մասին, ու հասարակության…

 

 


Նախ աշխատենք, մեր գիտակցականի վրա, որպիսզի կրթվենք, դառնանք Եվրոպայի քաղաքակրթության մակարդակի, Հայոց Պատմությունը մաքրենք բոլոր անազնվություններից, աղավաղումներից ու կրթենք մեր երեխաները, երիտասարդությունը Եվրոպական կրթական մակարդակով, կենցաղը հասցնենք Եվրոպական մակարդակի, ու հետո Եվրոպային միանալը շատ ավելի հեշտ կլինի…
Նորից, Եվրոպական հագուստ հագնելով, կամ Եվրոպական ավտո քշելով, չի նշանակում որ Եվրոպացի ես…

 

 

 

 


Անժելա Բարսեղյան