Շատերին կարող է տարօրինակ թվալ, բայց որոշ մրգեր ու բանջարեղեններ կարող են նույնպիսի ազդեցություն ունենալ , ինչպես ձեր ընդունած դեղերը: Դրա համար պետք է խորհրդակցեք բժշկի հետ. հնարավոր է, որ պետք է դրանցից որոշները բացառել:


Գրեյպֆրուկտ: Եթե ընդունում եք զարկերակային ճնշումն իջեցնող դեղահաբեր, հակադեպրեսանտներ, անքնության դեմ հաբեր, ապա այդպիսի դեպքերում գրեյպֆրուկտը կարող է բացասական ազդեցույուն ունենալ: Քանի որ այս միրգը հարուստ է վիտամին c-ով և կալիումով փոխարենը կարելի է ուտել լայմ և նարինջ:


Բանջարեղեն: Եթե ձեր ատամները զգայուն են, ապա առաջին հերթին պետք է հրաժարվեք թարմ բանջարեղենից, որովհետև նախ դրանք դժվար է ծամել: Բայց նաև չպետքէ մոռանալ դրանց մեջ պարունակվող վիտամինների և բջջանքի մասին: Դրանք կարող եք օգագործել թարմ պատրաստվող ապուրներում:

Լոբի : Շատերը հրաժարվում են լոբուց միայն այն պատճառով, որ այն ստամոքսում առաջացնում է գազեր: Բայց պետք է հիշեք, որ լոբին իր մեջ պարունակում է ձեր օրգանիզմին այնքան անհրաժեշտ բաղադրիչներ, ինչպիսիք են' բջջանք, երկաթ, սպիտակուցներ, իսկ ճարպերը շատ քիչ տոկոս են կազմում: Աշխատեք ձեր սննդակարգում ներառել այս սննդատեսակը:


Ալկոհոլ: Ալկոհոլի չափավոր օգտագործումը նվազդեցնում է սիրտանոփշթայի հիվանդությունների վտանգը: Բայց պետք է ասել, որ տարիքի հետ ալկոհոլն ավելի վատ է անդրադառնում առողջությանը'
Բարձրացնում է զարկերակային ճնշումը
Վատ է անդրադառնում դիաբետիկների վրա
Կա դեղամիջոցներ, որոնց համատեղ օգտագործումն ալկոհոլի հետ կարող է լուրջ խնդիրների պատճառ դառնալ


Կոֆեին: Կոֆեինը կարող է տարբեր կերպ ազդել մարդկանց վրա: Առավել հաճախ կոֆեինի ազդեցությունը նկատելի է սրտանոթային խնդիրներ ունեցողների մոտ: Կոֆեինից պետք է աստիճանաբար հրաժարվել, հակառակ դեպքում այն կարող է խաթարել քունը, առաջացնել գլխացավ, նույնիսկ սրտխառնոց ու փսխում:


Միս : Միսը սպիտակուցներ և ճարպերի աղբյուր է: Հատկապես 50-անց մարդիկ ցանկալի է միսն օգտագործեն խաշած վիճակում: Առավել օգտակար մսամթերքներից է՝ ձկնեղենը:


Աղ: Քանի որ միջին տարիքի մարդկաց մոտ առավել հաճախ են հանդիպում սրտանոթային հիվանդություններ, ապա խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել նաև աղի օգտագործմանը: Ցանկալի է յուրաքանչյուր օր օգտագործել առավելագույնը 1500 միլիգրամ աղ, իսկ ընդհանրապես առողջ լինելու համար հնարավորության դեպքում մի օգտագործեք ընդհանրապես, որովհետև աղի ավելցուկը թույլ չի տալիս հեղուկը դուրս մղել օրգանիզմից ,արդյունքում բարձրանում է զարկերակային ճնշումը' ստեղծելով ինֆարկտի և ինսուլտի համար նպաստավոր պայմաններ:


Մրգեր: Թարմ մրգերը պարունակում են մեծաքանակ վիտամիններ, դրա համար կարող եք ընդհանրապես չսահմանափակել դրանց օգտագործումը:

 

 


Վրեժ Հովսեփյան