Դիտեք հանրահավաքի հաջորդ սերիան ուրբաթ օրը....


Անդոն Թևանյանը երեկ բացեց հանրահավաքը իր «փայլուն» ելույթով: Իրա ելույթին համ ու հոտ տալու համար, էս մեր «պայծառ գլուխը» դրել ու Ալիևի խոսքերն էր մեջ բերում: Հա, իրա ելույթին ինքը սրանով համ ու հոտ տվեց, բայց ինքը մոռացել էր, որ ամեն համ չի, որ քաղցրա ու ամեն հոտ չի, որ հաճելիյա: Մի խոսքով հելավ հենց սկզբից ամեն ինչ ՀԱԿմեջ արեց ու գնաց: Թևանյանին ասեք, որ պարապ լինի թող իջնի ադրբեջան ալիևը իրա համարհամար մեդալա սարքել: Հիմա լուրջ, դե արի ու բան մի ասա էն ընդդիմությանը ով մեջա բերում ГЕЙдари փոքր տղու խոսքերը:


Շատ եմ ցավում , որ իմ Հայաստանի առաջին նախագահն սկսել է Պավել Վոլյայի դիրքը զբաղեցնել հանրահավաքների ժամանակ ու իրեն փորձում է stand up ոճի մեջ ներկայացնել: Լավ կլիներ, որ ԼՏՊ-ն այդ պահին ընդհանրապես չխոսեր, այլ ոչ թե անեկդոտներ պատմեր: Երբ խոսելու բան չի լինում լռությունն ավելի գեղեցիկ է, լռության դեպքում դիրքերն անսասան են, բայց դե ԼՏՊ-ն ինքն իրեն ոչնչացնելով գնում է առաջ: Կրկնում եմ ևս մեկ անգամ՝ ցավում եմ:


Այս հանրահավաքից հետո նկատեցի ՖԲ-ում մարդկանց ստատուսներ, որոնք հույս էին կապել եռյակի հետ, իսկ հիմա հիսթափված են: Եթե հանրահավաքից մի քանի օր առաջ հայտարարվեր, որ հանրահավաքների շարք է լինելու, լիքը մարդ միանգամից կհիասթափվեր ու չէր գնա Ազատության հրապարակ, բայց մարդկանց թվաքանակը ապահովելու համար եռյակը, այն ժամանակ հայտարարություն տարածեց, երբ մարդիկ արդեն հավաքվել էին: Չի կարելի այդպես:


Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է թույլ չտա, որ իրեն հրապարակայնորեն վիրավորեն: Դա հաստատ վնասում է իր իմիջին ու հետագա գործունեությանը: Երեկվա հանրահավքին, այնպիսի տպավորություն էր, թե Երկու տարբեր հանրահավաքների մասնակիցներ միացել են իրար ու battle են անում, բայց ոչ թե պարային, այլ բառային, յուրաքանչյուրը փորձում էր մեղմ, բայց ոչ ակնհայտ վիրավորեր մյուսին: ԼՏՊ-ն էլ իր ձևերով ՀԱԿ-ի դերն էր բարձրացնում, իր խոսքից առաջ, նա թեթև ակնարկ արեց, թե ՀԱԿ-ականներն են ամենաանկարգը, այդպիսով նա ասաց,թե եռյակի մեխը ՀԱԿ-ն է:


Բարի լուր Հայ ֆուտբոլասերների համար: ՖԻՖԱՆ պատժեց Ալբանիային ու Սերբիային և նրանք շատ կարևոր միավորներ կորցրեցին: Դե ինչ Եվրո 2016 շատ մոտ է, մնում է մեր տխեքը իրենց խոսքն ասեն:

 

 


Էդգար Խաչատրյան