Լևոն Տեր-Պետրոսյանը իր թրի տակով չանցած ընդիմադիրներին փչացնելու մեծ վարպետ է: Իշխանությանը գեբելսյան քարոզչության մեջ մեղադրող եռյակի կարկառուն դեմքերը նույնպես չեն խորշում քարոզչության գեբելսյան մեթոդներից: Չեմ ժխտում, որ եռյակին քննադատող ընդիմադիրների մի մասը իշխանության կողմից ներդրված են, բայց բոլորին նույն արշինով չափելը սխալ է: Տեր-Պետրոսյանը եռյակի կազմից դուրս գտնվող ընդիմադիրներին անվանում է մի խումբ մարդիկ և այս հարցում համամիտ եմ առաջին նախագահի հետ: Այո նրանք մի խումբ են, քանի որ չունեն Գագիկ Ծառուկյանի նման ազդեցիկ հովանավոր: Հենց որ այդ մի խումբ մարդկանց ձեռքը ընկնի եռյակի ֆինանսների գոնե կեսը, չեմ կարծում թե նրանք պակաս հզոր ընդիմադիր շարժում կստեղծեն:

 

 


Մեսրոպ Գրիգորյան