Կաթնային կոկտեյլը, ըստ ամերիկացի դիետոլոգների, ամենավտանգավոր ըմպելիքներից է: Կաթը, որպես այդպիսին, վտանգավոր չէ, սակայն այն առողջության համար վնասակար է դառնում, երբ խառնվում է այլ համեմունքների հետ: Հատկապես վտանգավոր են շոկոլադե պաղպաղակի և գետնանուշի խառնուրդով կոկտեյլները:


Հետազոտությունը իրականացրել են 100 աշակերտների շրջանում: Կաթնային կոկտեյլը խմելուց հետո հետազոտողները հետևել են նրանց ուղեղի աշխատանքին ու ակտիվությանը: Պարզվել է, որ մոտ մեկ բաժակ կաթնային կոկտեյլի մեջ կա հասուն մարդուն անհրաժեշտ մեկօրյա կալորիաների նորման, փոխարենը այն 3 անգամ գերազանցում է անհրաժեշտ յուղերի օրական չափաբաժինը:


Մյուս վտանգը, որ առանձացրել են հետազոտողները կաթնային քաղցր կոկտեյլների համադրումն է արագ սննդի հետ, ինչը կրկնապատկում է ֆասթ-ֆուդի վտանգը:

 

 


Վրեժ Հովսեփյան