Առաջիկա մի քանի օրերին դարձյալ ՙՙտաք՚՚ է լինելու ուկրաինական թեման:


Կիրակի օրն այս երկրում տեղի են ունենալու խորհդրարանական ընտրություններ, որոնք Մայդանի իրադարձություններից ու ռուս-ուկրաինական հակադրությունից հետո բաժանանար նոր գծեր կառաջացնեն Ուկրաինայի քաղաքական կյանքում:


Պայքարն արդեն չի ընթանում ՙՙարևմտամետներ-ռուսամետներ՚՚ ավանդական հարթության մեջ ու ակնհայտ է, որ նոր խորհրդարանում բացարձակ մեծամասնություն են կազմելու եվրաինտեգրացիայի կողմնակիցները:


Ընտրություններում հաղթանակ է տանելու նախագահ Պետրո Պորոշենկոյի բլոկը: Ամբողջ ինտրիգն այն է, թե արդյո՞ք այդ հաղթանակն այքան համոզիչ կլինի, որ բլոկը միայնակ որոշի վարչապետի հարցը, թե՞ նոր կոալիցիայի անհրաժեշտություն է ծագելու:


Իսկ արդեն հոկտեմբերի 29-ին Բրյուսելում կանցկացվի ՙՙգազային՚՚ բանակցությունների հերթական փուլը՝ Ռուսաստանի, Ուկիրաինայի ու Եվրամիության ներկայացուցիչների միջև:

 

 

Սուրեն Սուրենյանց