Նկարում պատկերված տղաներից որևէ մեկին չեմ ճանաչում, նրանցից որևէ մեկի հետ խնդիր չունեմ: Բայց մոտավորապես պարզ է, թե տղաներն ինչ ՙՙարժեհամակարգի՚՚ կրող են, ինչ միջավայր են ներկայացնում: Այդ միջավայրը խիստ բնորոշ է իշխանությանն ու օլիգարխիային մոտ կանգնած մադկանց:


Հիմա այս տղաները հանրահավաքային շարժման ակտիվ մասնակիցներ են: Երբ Արամ Մանուկյանն ուրախությամբ արձանագրում է, որ Ազատության հրպարակում նոր դեմքեր ու մարդկանց է տեսնում, պարզվում է, որ ուրախանալու առիթ առանձնապես չկա:


Փոխվել է հանրահավաքի հարթակը, փոխվել են նաև մասնակիցները, որոնց մեջ, չեմ բացառում, գտնվեն նույնիսկ մարդիկ, ովքեր գուցե 2008-ի համաժողովրդական շարժման ժամանակ փորձել են խանգարել հանրահավաքները: Համենայն դեպս, նկարում պատկերված ՙՙմաստը՚՚ դա լավ կարող է անել:


Այ սա է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծության առարկայական, առայժմ տեսանելի արդյունքը:


Առաջին նախագահը ձգտում էր միավորել բուրժուազիային ու դեմոկրատներին՝ իրականում Ազատության հրապարակը դարձնելով հավաքատեղի ՙՙթաղի տղերքի՚՚ համար: Մյուս հանրահավաքներին չզարմանաք, որ հանդիպեք ՙՙպպզող՚՚ տղերքի: Երևի հանրահավաքի սոցիալական կազմի փոփոխությունը Լևոնն էլ է զգացել, որովհետև ոսկեղնիկ հայերենով խոսող այդ մարդն երեկ վուլգար բառապաշարով անեկդոտներ էր պատմում
Ի դեպ, Տեր-Պետրոսյանին հաջողվում է ամեն բան գլխիվայր շուռ տալ:


1997-ին նա անկեղծորեն ուզում էր լուծել Ղարաբաղի հարցը՝ արդյունքում Արացախը դատարկելով տեղի էլիտայից ու Հայաստանն այդ էլտային ի պահ տալով...

 

 

Սուրեն Սուրենյանց