Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովի դրածո' Ղարաբաղի հեղկոմի նախագահ Ասադ Կարաեւի նամակը բոլշեւիկյան կուսակցության Գորիսի գավառային Հեղկոմի մուսուլման անդամներին.

ՀՈՒՅԺ ԳԱՂՏՆԻ

 

 

Ընկերներ,
Եկող ընկերները պատմում են, որ միչեւ այժմ զինաթափված չէ Զանգեզուրի հայկական գյուղերի 90%-ը: Դա ցավալի է: Բայց առավել ցավալին այն է, որ մինչեւ այսօր գլխատված չէ Զանգեզուրի հայությունը: Նրա մտավորականությունը եւ ռազմական պարագլուխները մինչեւ այժմ գտնվում են գյուղերում:

 

 

Վաղը, ապստամբության դեպքում, նրանք կդառնան ապստամբության ղեկավարներ եւ մեր ուժերը դուրս կքշեն Զանգեզուրից: Նորից ու նորից կրկնում եմ. ժամանակը չի սպասում: Գործեցե'ք, որպեսզի բոլոր նշանավոր ու պետքական հայերը կալանավորված լինեն: Մեծ բան չեն աքսորն ու կողոպուտը... Թողեք մարդասիրությունը: Դրանով անհնար է պետություն ստեղծել, երկրներ նվաճել, ապրել խաղաղության մեջ... Աշխատեցեք վերընտրել Հեղկոմը եւ այդ ընթացքում ընտրել միայն մուսուլմանների եւ մեզ հայտնի ռուսներին: Այս օրերին Գորիս կգա Արմենակ Ղարագյոզյանը: Նա ուշանում է փող ստանալու պատճառով:

 

 

Մինչեւ որ 22 միլիոն ռուբլին չստանա' չի ուղեւորվի: Հարստանալու լավ ժամանակ է, ինչո՞ւ չօգտվի: Դե', բարի վայելի' ինչ որ մեր կառավարությունն է նրան տալիս: Նա էլ խոստանում է 7 օրվա ընթացքում Զանգեզուրը միացնել Ադրբեջանին... Եթե դուք ուժ չունեք, ապա կա փող: Ինչու՞ եք ուշացնում այդ ապստամբած շրջանի միացումը Ադրբեջանին' արդարանալով ինչ-որ Աժդա (Նժդեհ) փաշայի գոյությամբ: Օգտագործեցեք օրհնված միջոցները: Այն ո՞ր հային երեք միլիոն ռուբլի տաք, որ ձեզ չբերի այդ մարդու գլուխը: Եթե փողի կարիք ունենաք' հեռագրեցեք, կուղարկենք:

 

 


Զինվորականներով հարուստ ու հայտնի տեղերում, հայերին թուլացնելու նպատակով, մի ռուս զինվոր սպանեցեք եւ դրանում մեղադրեցեք հայերին: Իմացած լինեք, թե ինչ կանեն ռուսները: Զանգեզուրում մի' թողեք ոչ որեւէ կարգին մարդու, ոչ էլ հարստություն, որպեսզի այդ անիծված ազգն այլեւս չկարողանա ոտքի կանգնել: Ռուսաստանում այդպես են վարվել, այդպես պիտի անեք նաեւ դուք:

Ողջույնով' Ասադ Կարաեւ
Շուշի, 21 հուլիսի, 1920 թ.

ՄԼԻ ԿԿԱ, ֆ. 64, ց.1, գ.10, թ.9, թ.10