Ուղեղում բջջային մակարդակի փոփոխությունների հաշվին ձևավորում են մեր հիշողությունները այն ժամանակ, երբ գտնվում ենք հանգստի վիճակում։
Այսինքն, հիշողությունը հիմնականում ձևավորվում է քնած ժամանակ: Գիտնականներն իրենց հետազոտությունների ընթացքում պարզել են, որ քնի ընթացքում ուղեղի աշխատանքն արմատապես տարբերվում է արթուն ժամանակ նրա ֆունկցիաներից:

 

 


Կենսաբանները հաստատում են, որ սինապտիկ փոփոխությունները, որոնք ընկած են հիշողության ձևավորման հիմքում, տեղի են ունենում միայն քնի ժամանակ, այդ պատճառով քնի անկայուն ռեժիմը վնասում է հիշողության ձևավորման մեխանիզմին և կարևոր որոշումներ ընդունելու պահերին խախտում նեյրոնների միջև կապը:
Մինչև օրս էլ հայտնի չէ, թե որտեղ և ինչպես է ուղեղը պահպանում երկարաժամկետ հիշողությունները: