Պոլսահայ նշանավոր տառագետ Հ․ Մյուհենտիսյանը հայ նոր ձայնագրության հիմնադիր Համբարձում Լիմոնջյանին օգնում էր նոր ձայնանիշերի տպագրական ձեւերի ստեղծման եւ կաղապարների ձուլման գործում։ Հրաշալի տիրապետել է նաեւ ոսկերչական գործին։

 

 

Իր ստեղծած նուրբ ու գեղեցիկ տպատառերով իր իսկ հիմնած տպարաններում հրատարակել է ավելի քան երկու հարյուր գիրք, տասնյակ թերթեր։
Հայորդին ստեղծել է նաեւ թուրքերեն արաբատառ տառատեսակներ, որոնք կոչվել են «Մյուհենտիսյան տառեր»։ Գծագրել ու պատրաստել է օսմանյան թղթադրամներ։ Օսմանյան տպագրության գործում ունեցած մեծ վաստակի համար նրան անվանել են «Թուրքական Գուտենբերգ» եւ արժանացրել կառավարական պարգեւների։