Էս հասարակության սատանեքն ենք, վատ տղերքն ու աղջիկներն ենք, անսիրտ-անջիգյարն ենք, բզբզացողն ենք, թուղթուգիր անող ջադուն ենք. ազգի կեսը մեզ անիծում ա, մյուս կեսը նեղանում ա, մնացած մասն էլ երազում ա, որ մենք էլ չլինենք, իսկ ամենից շատ մեզնից զզվում են մեր նախկին մոտիկները, որոնք մեզ, ճար լինելու դեպքում, կենդանի-կենդանի կվառեին վհուկների խարույկի վրա: Առանց մեզ ազգը հանգիստ կապրեր, իրար ջան-ջիգյար կասեր, իրար կքրֆեր, բայց վերջում սեղանի շուրջ կբարիշեր, բայց մենք ազգի ցավը տանում ենք, ազգի ջանին մեռնում ենք՝ մեր չար, վատ ձեւերով, մենք՝ զոմբի լեւոնականներս, մահապարտների բատալյոնի սեւ ասպետներս, սեւ շենքի անմահների գնդի մռայլ հերոսներս, ձեր հանգիստ կյանքը հարամող սեւ ագռավներս, ձեր թաբուները խախտող սեւ կարապներս, ձեր ռոմանտիկ ու գառնուկի պես անմեղ երազները ձեր ձեռքերից խլող գիշատիչ սեւ արծիվներս: Մենք՝ ձեր գլխից անպակաս. առանց մեզ կյանքը՝ անհամ ու ալանի, ոնց որ կինոն՝ առանց չար, բայց էլեգանտ ու ազնվական հերոսի:

 

 

 


Հրանտ Տէր-Աբրահամեան