Ածխաջրերից զուրկ և «Ատկինսի» կոչվող դիետաները լուրջ վնաս են հասցնում առողջությանը, սակայն օգնում են նիհարել:


Բրիտանացի գիտնականների հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ կանանց և աղջիկների մի որոշակի խումբ սպիտակուցային դիետաների շնորհիվ առողջական լուրջ վնասներ է կրել: Մասնագետները հորդորել են զգուշանալ այդպիսի դիետաներից, քանի որ արդյունքում օրգանիզմը կորցնում է ածխաջրերի յուրացման ունակությունը: Հացի և բրնձի ամենաքիչ քանակությունը աղիներում ստամոքսի շրջանում սուր ցավերով ուղեկցվող խանգարումներ է առաջացնում:


Սպիտակուցային դիետայի ամենավատ հետևանքն այն է, որ օրգանիզմը կորցնում է ածխաջրերի յուրացման ունակությունը: Արագ սննդից հրաժարվելը և սպորտով զբաղվելը դիոտոլոգների կարծիքով նիհարելու համար ամենաանվտանգ և արդյունավետ տարբերակն է :

 

 

Վրեժ Հովսեփյան