1870թ. Կեսարիայում ծնվել է ճանաչված բժիշկ-ռենտգենաբան Միհրան Ղասաբյանը: Նա Ֆիլադելֆիայում 1903 թ. հիմնադրել է ԱՄՆ-ի առաջին ռենտգենյան լաբորատորիան: Մշակել է չարորակ ուռուցքների ռենտգենյան ճառագայթներով բուժման եղանակ: Նրա ջանքերի շնորհիվ ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանում սկսել են դասավանդել «Ռենտգենաբուժություն» նոր առարկան, իսկ մեկ տարի անց ստեղծել է նույնանուն ամբիոնը: Ռենտգենաբուժությանը նվիրված նրա աշխատություններն այժմ էլ որպես դասագիրք օգտագործվում են ԱՄՆ բժշկական համալսարաններում: Գիտնականը դարձել է իր մասնագիտության զոհը' 1910թ. մահացել է ռենտգենյան ճառագայթներից ստացված այրվածքներից: