Ստացվում է, որ google ն ու Facebook ը մեր մասին ավելի շատ բան գիտեն, քան մեր ընկերները, նույնիսկ մեր ծնողներն ու կողակիցները: Սա իհարկե դեռևս կարելի է կեսկատակ ընդունել, բայց իրականում մենք ոչ միայն լրջագույն կախվածություն ունենք համացանցից, այլ այն մեր կյանքի, ընտանիքի անդամների, բնակության աշխատանքի ու հանգստի վայրերի, նախասիրությունների մասին ավելի շատ բան գիտի, քան մենք պատկերացնում ենք: Քիչ առաջ նոր սարք միացրի համացանցին և ընդամենը սինխրոնիզացիա արեցի gmail ի իմ էլ. փոստի հետ և ստացա իմ բնակության հասցեի մասին շատ ստույգ տեղեկություն, իմ բոլոր հեռախոսահամարները, էլ. ավիատոմսով իմ կատարած թռիչքների մասին տեղեկություն և այսպես շարունակ:

 

 

Եթե ստեղծված իրավիճակին գումարենք նաև այն, որ ըստ որոշ պնդումների I Phon և android օպերացիոն համակարգով աշխատող բջջայիները ևս պահում են մեր մասին բազմաթիվ տեղեկություններ (գտնվելու վայր, առողջությանը վերաբերող տվյալներ, խոսակցություններ և այլն), գումարնեք նաև այն մեր կողմից շատ օգտագորվող VIBER, կամ SKYPE ծրագրերը, ստացվում է, որ մենք ամեն ինչ տվել են տեխնոլոգիաներին և մեծ հաշվով անպաշտպան ենք ու խոցելի:

 


Ենթադրություններ կարող է անել մեզանից յուրաքանչյուրը, կլինեն մարդիկ, որ այս ամենը կմեկնաբանեն նաև կրոնական տեսանկյունից, բայց այն, որ մեղմ ասած հնարավոր է դարձել մեկ կենտրոնից տոտալ վերահսկողություն սահմանելը մարդկության մի զգալի հատվածի նկատմամբ, կասկածից վեր է և այդ տեղեկությունները տվել ենք մենք մեր ազատ կամքով, առանց մեկի ստիպելու: Կարծում եմ' մտահոգվելու տեղ կա:

 

 


Zohrap Yeganyan