Ի վերջո ի՞նչ է իրենից ներկայացնում այդ գեղեցիկ զգացմունքը, որը անվանում են ռոմանտիկ սեր:
Փսիխոֆարմակոլոգները գտնում են, որ սիրահարների մոտ ուժերի հոսք է նկատվում «թմրանյութերի» շնորհիվ: Այդ «թմրանյութերը» դրանք բնական հորմոններն են և այլ քիմիական նյութերը, որոնք թարմացնում են, ապահովում են էներգիայի հոսքով օրգանիզմը:

 


Ծանոթության առաջին փուլում ուղեղը դոպամին և նորեպինեֆրին է արտադրում, որոնք նյարդային համակարգի աշխատանքը խթանող նյութեր են: Հենց նրանք են օգնում նրան, որ մենք օպտիմիզմ, թարմություն և կյանքից բավարարվածություն ենք զգում:
Երկրորդ փուլում, երբ սիրահարները արդեն անընդհատ ուզում են լինել իրար հետ, ուղեղը սկսում է մեծացնել օրգանիզմում սինթեզված այն հորմոնների քանակը, որոնք առաջ են բերում մարդու մոտ հարմարավետության և անվտանգության զգացում:

 


Գիտնականները կարծում են նաև որ սիրահարների մոտ միստիկ զգացողությունները ապահովում է սերոտոնինը:
Մի խոսքով ուր էլ գնանք և ինչ էլ որ անենք քիմիան մեզանից անպակաս է: Աշխարհը, նույնիսկ զգացմունքներն ու զգացողություններն են քիմիայի արդյունք:

 

 

Санасар Карапетян