-Երբ կինը սիրում է, նրա սիրտը նմանվում է ոսկե տաճարի, ես այդ տաճարը կլցնեմ սիրո նեկտարով ու կներկեմ երազի գույներով, որ կինն այդ սիրով միշտ խենթացնի տղամարդկանց:

 


Աստղիկ դիցուհի

 

 


-Քիչ է սիրել, պետք է, որ սերը նաև սրբագործված լինի: Ես այդ սիրո նեկտարին կխառնեմ պտղաբերության շաղախը, և դրանից կծնվի ընտանիքը: Ես կնվիրեմ կնոջը արարչական ամենամեծ շնորհը' մայրությունը, և դրանով իսկ նրան կդարձնեմ հար պաշտելի տղամարդու կողմից:

 

Անահիտ դիցուհի


-Քիչ է ստեղծել ընտանիք, պետք է նաև պահել այն, և միայն ողջախոհությամբ կարելի է ամուր պահել սիրով ստեղծված ընտանիքը: Սիրող կնոջ կողքին տղամարդը երջանիկ է, ընտանիքով' հարուստ, իսկ ողջախոհ կնոջ կողքին' իմաստուն: Ես կօժտեմ հայուհուն այս շնորհներով, և նա կդառնա աշխարհի ամենաերանելի կինը:


Նանե դիցուհի




Մհեր Միրզոյան