Այս տեսությունը սահմանում է մարդկանց միջև երկարատև ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՆԱՄԻԿԱՆ: Տեսության հիմքում ընկած է այն հաստատումը, որ երեխայի նորմալ սոցիալական ու էմոցիոնալ զարգացման համար փոխհարաբերություններ են անհրաժեշտ նվազագույնը մեկ անձի հետ, ով կխնամի իրեն: Տեսությունը լուսաբանում է նաև, թե ինչպես են ծնողների ու երեխայի փոխհարաբերություններն ազդում վերջինիս զարգացման վրա: Կապվածության տեսությունը միջդիսցիպլինային ուսմունք է, որը ներառում է ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ԷՎՈԼՅՈՒՑԻԱՅԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ և ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ: Այն զարգացել է ՄՈՐԻՑ ԶՐԿՎԵԼՈՒ ՍԻՆԴՐՈՄԻ տեսության հիման վրա:

 

 


Վերջինս պնդում է, որ երեխաները կապվածություն են զարգացնում այն մարդկանց նկատմամբ, ովքեր զգայուն ու ուշադիր են նրանց հետ սոցիալական փոխազդեցության նկատմամբ: Այդ մարդկանց՝ սովորաբար ծնողների պատասխան ռեակցիան բերում է մի կապվածության, որն իր հերթին ձևավորում է ընկալունակություն, էմոցիաներ, մտքեր ու սպասումներ սահմանող ներքին մոդելներ: Տեսությունն ավելի ամբողջական դարձնելու համար Բոուլբին ուսումնասիրեց մի շարք գիտական ոլորտներ՝ էվոլյուցիոն կենսաբանություն, հոգեվերլուծություն, կառավարման համակարգի տեսություն, ծագումնաբանություն և կոգնիտիվ հոգեբանություն:
Կապվածության տեսությունը հիմք հանդիսացավ՝ երեխաների սոցիալական պաշտպանության ռազմավարական լրացումների համար: