Ռուսաստանը հայտարարել է, որ առաջիկա ամիսներին ոչ ավել ոչ պակաս 3 պատվաստանյութ կներկայացնի աշխարհին, որոնք կարող են պայքարել էբոլայի դեմ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի առողջապահության նախարարը: Նրա խոսքով, ռուս վիրուսաբանները առաջիկայում կմեկնարկեն պատվաստանյութի կլինիկական փորձարկումները:

 


Առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան, նշել է, որ Ռուսաստանում դեռ ամյիսից մեկնարկել են հակականխարգելիչ աշխատանքները: Օդակայաններում գործում են շարժական լաբորատորիաներ ու վիրուսի առաջնային նշանների ստուգման սարքեր: Չնայած դրան վերջերս Ռուսաստան է ներգաղթել մոտ 800 աֆրիկացի ուսանող, որոնցից 220-ի մոտ նկատվել են հնարավոր նախանշաններ, նրանցից 440-ը հատուկ հսկողության ներքո են: Սկվորցովան նաև նշել է, որ չի բացառվում, որ էբոլան հասնի նաև Ռուսաստանը, ինչը կարող է վիրուսը բերել նաև ԱՊՀ երկրների տարածքներ՝ Հայաստանը, Միջին ասիական երկրներ: Այդ նպատակով օդակայանում բոլոր ուղևորները պարտադիր զննման են ենթարկվում: