Իշխանություններն ունեցել են հնարավորություն և ռեսուրսներ Հայաստանը զարգացման ճանապարհով տանելու համար։ Սակայն նրանց ընտրությունը կանգնել է տրված հնարավորությունը սեփական շահերին ծառայեցնելու վրա։ Առավել քան ակնհայտ է, որ կառավարման համակարգի դեֆեկտից բացի խնդիրը «հայրենիք» և «ժողովուրդ» հասկացությունների թյուրըմբռնման մեջ է։ Հիմա այս իշխանություններին տրված ժամանակը իրապես սպառվել է։ Եկել է հայրենիքը ժողովրդին վերադարձնելու ժամանակը, իսկ դրա համար կան բոլոր նախադրյալները, ակնհայտ է, որ ձևավորված շարժումը գործում է ոչ թե ընդդեմ, այլ հանուն։ Եռյակի կատարած յուրաքանչյուր քայլ հստակ հաշվարկված է և միտված Հայաստանի բարգավաճմանը։


Հոկտեմբերի 24-ին մնացել են հաշված ժամեր, որտեղ շատերի համար անակնկալներ են սպասվում։ Հաշվի առնելով նախորդ հանրահավաքին արձագանքած իշխանության ներկայացուցիչների կարծիքները՝ խորհուրդ եմ տալիս լարել լսողությունը և ականջալուր լինել ամեն բառին, որ վերջապես հասկանաք ինչքան մոտ է այս իշխանության մայրամուտը։

 

 


Արմեն Ասլյան