ՀՀ Կառավարությունը այսօրվա նիստում քննարկել և հաստատել է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ցանկը:


Գործող մասնագիտությունների ցանկը հնարավորություն չէր տալիս բարձրագույն ուսումնական հաստատություններին /և կազմակերպություններին/ արագ զարգացող շուկայի պայմաններում կրթությունը համապատասխանեցնել աշխատաշուկայի պահանջներին:


Առանց չափազանցության, սա բարձրագույն կրթության բնագավռին վերաբերող լրջագույն որոշումներից մեկն է, որով'


ա. կարևոր քայլ է կատարվում Հայաստանում տրված դիպլոմների համադրելիության և ճանաչման ուղղությամբ,


բ. ընդլայնում են աշխատաշուկային միտված կրթական ծառայությունները և կրթության բովանդակությունը,


գ. Հայաստանում տեղայնացվում է 2013թ. դեկտեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր կրթության միջազգային ստանդարտները,


դ. բուհերը իրենց ակադեմիական ազատությունների շրջանակում կարող են առավել արդյունավետ և ժամանակակից կառավարման և կրթական գործընթացի կազմակերպման մոդելներ կիրառեն:


ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների նոր ցանկի հաստատումից հետո նախատեսվում է վերանայել ըստ կրթական աստիճանների մասնագիտությունների կրթական ծրագրերը' հիմնված ուսումնառության վերջնարդյունքների վրա:

 

 


Արմեն Աշոտյան