Բոլոր հասարակարգերում բոլոր իշխանությունները միշտ հատուկ շեշտադրում են անում, որ անհրաժեշտ է վերականգնել, նորոգել, ամրապնդել հանրային վստահությունը: Իմ համեստ վերլուծությամբ, գոնե մեր՝ հայկական իրականության ներկապնակում, կարծում եմ, որ մեր՝ ժուռնալիստներիս, հանրային կապերի պատասխանատուներիս գործոնը խիստ վճռական ու օգնող կարող է լինել: Եթե մենք՝ մասնագիտությամբ ժուռնալիստներս հաջողենք, մեկտեղելով ջանքերը, ժուռնալիստիկայի վրայից հանել «գործիք լինելու» խարանը, ու կարողանանք «ժուռնալիստիկան» շահեկանորեն զատորոշել «PR»-ից, մեր մասնագիտական պարտքը պատշաճ կատարելով՝ կարող ենք անել հաստատ ավելին. նվազագույնը՝ կամրջել անջրպետները, մեղմել խզումները ու ի վերջ բուժել «հիվանդությունները»: Հա, ու երբեք չմոռանալ, որ ժուռնալիստիկան՝ ինֆորմացիա կառուցելու առումով և մաթեմատիկա է, բայց և բացառիկ ստեղծագործական մասնագիտություն:


... գլանակի տևողությամբ

 

 

Արման Խաչատրյան