Նոր «քաղաքական» բառեր...


ԵՏՄ-ի մասին քննարկումները չեն դադարում ու նույն ԵՏՄ-ն պառակտիչ քար է հանդիսանում նաև Եռյակի համար: Երեկ Եռյակի ղեկավարները հանդիպել են ու ոնց հասկանում եմ հստակ պայմանավորվածություն ձեռք չեն բերել: հոկտեմբերի 24-ին բան չմնաց, բայց իրականության մեջ դեռ շատ անավարտ հարցեր կան եռյակի ներքին կյանում: Րաֆֆին սպիտակ ագրավ է եռյակում: Եվ Րաֆֆին է ուզում առանձնանալ, և ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն են ուզում Ժառանգությանը մի կողմ դնեն, բայց դեռ չեն կարողանում, որովհետև նրանց պառակտումը եռյակի Ֆիասկոն կլինի:


Եռյակենք թերթեր են տպում ու քցում են մեր բնակարանների դռների առջև: Այդքան թերթի գումար եք տալիս տպում եք, որ ի՞նչ անեք: Լավ կլինի այդ գումարներով ինչ-որ մեկին օգնեք: Հա ում մտքով էլ անցավ քոմենթ գրի, որ իրանք բարեգործություն են անում, թող չծանրաբեռնի իրան, օգնում եք լավ եք անում, թերթ մի տպեք այդ գումարն էլ ի օգնություն ուղարկեք: Մի տեսակ, ով միլիոն դոլար ունի բարերար է դառնում, բայց հարց է ծագում էտ ինչի հաշվին ունեն այդ միլիոն դոլարները: Հ.Գ Բարի եղեք մի օր հետո շրջեք այն տեղերով որտեղ թերթ եք նետել ու որտեղ չեն վերցրել ձեր թերթերը՝ հավաքեք, թե չէ աղտոտումից եք խոսում, բայց աղտոտում եք:


Վարդան Այվազյանը և Նիկոլ Փաշինյանը, երեկ մոռացել էին, որ ԱԺ-ում են ու իրար միայն չհայհոյեցին: Իմ կարծիքով այդ եղանակով օրենքի նախագիծ չեն քննարկում: Եթե դժգոհություն կա հավաքվում նստում քննարկում են ու գալիս են կոնկրետ որոշման: Դե էլ ինչ կռիվ առանց Զարուհու:Ընդդիմությունը ոչ թե գոռալու այլ առաջարկներ անելու համար է: Իշխաբնությունն էլ ոչ թե գոռալով պատասխանելու այլ առաջարկներն ընդունելու ու քննարկելու համար է: Թե չէ երեկ ԱԺ լեկսիկոնը մի քանի բառով ևս հարստացավ՝ «Դուն Դու ես այ Տղա»(4-րդ դասարան երկար դասամիջոց), «Հայբուդուլ»(7-դասարա, դպրոցի ետնամաս):

 

 


Էդգար Խաչատրյան