Դեպքեր'
1707՝ տեղի է ունենում Մեծ Բրիտանիայի խորհրդարանի առաջին նիստը
1814՝ Լոնդոնում կատարվում է Եվրոպայի առաջին պլաստիկ օպերացիան
1850՝ Կոստանդնուպոլսի նավահանգստի խարսխակայանում գծանավի վրա տեղի ունեցած ուժգին պայթյունի զոհ է դառնում ավելի քան 500 մարդ
1958՝ ռուս գրող Բորիս Պաստերնակը հայտարարվում է Նոբելյան մրցանակի դափնեկիր
2002՝ չեչեն ահաբեկիչները Մոսկվայի թատրոնում պատանդ են վերցնում 800 հոգու
2011՝ Վանի նահանգում 7.2 մագնիտուդով երկրաշարժից զոհվում է 582 մարդ


Ծնունդներ'
1932՝ Վարդան Հովսեփյան, թեթեւաթլետ (գունդ հրող)
1940՝ Պելե (Էդսոն Արանթիս դու Նասիմենթու), բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ
1963՝ Նունե Թումանյան, քանդակագործ
1970՝ Էդվին վան դեր Սար հոլանդացի դարպասապահ
1984՝ Իզաբել Գուլար բրազիլա-ամերիկացի մոդել եւ դերասանուհի
1985՝ Մասիելա Լուշա ալբանա-ամերիկացի դերասանուհի եւ բանաստեղծուհի
1992՝ Ալվարո Մորատա իսպանացի ֆուտբոլիստ


Մահեր'
1910՝ Սիամի հինգերորդ թագավոր (1868-1910թթ.) Չուլալոնքորն (ծն1853)
1959՝ (Մոսկվայում, ավիավթարից) հայազգի կոմպոզիտոր Սերգեյ Աղաբաբով (ծն1926)
1991՝ դաղստանցի սովետական գրող Աբու-Բաքար Ահմադխան (ծն1931)
1994՝ հայ սովետական կինոռեժիսոր Գրիգոր Մելիք-Ավագյան (ծն1920)
2013՝ Հայաստանի առաջին կին ճարտարապետ Աննա Տեր-Ավետիքյան


Արցախի պատերազմի մասնակիցներ՝
1955թ-ին ծնվել է (Ստեփանակերտում) Ռոբերտ Ալեքսանյանը
1971թ-ին ծնվել են
(Ստեփանակերտում) Ֆելիքս Աղաջանյանը
(Մարտունիում) Արմեն Աղաջանյանը
1993թ.-ին Արցախի պատերազմում այս օրն են զոհվել'
(Մահմուդլուում, Ֆիզուլիի շրջան) Դավիթ Ահարոնյանը (ծն.1972 Հադրութում)
(Բահմանլուում, Ֆիզուլիի շրջան) Հովիկ Առստամյանը (ծն.1969)

 

 


Տիգրան Խաչիկյան