Ասիական ազգերի ու երկրների ամենաբնորոշ ու մշտական հատկություններից է առաջնորդի աստվածացումն ու որպես կուռքի պաշտամունքը: Իհարկե, Արևմուտքում նույնպես եղել էին նման զանգվածային խանգարումների դեպքեր, սակայն անգամ Հիտլերի շուրջ ստեղծված գերմանական խենթությունը տևեց միայն 12 տարի և հանդիսացավ հզոր հակաթույն նախադեպի կրկնությունը բացառելու համար:

 

Մինչդեռ ասիական, կամ ինչպես հիմա ասում են «ևրասիական» երկրներում կուռքի պաշտամունքը տեղական մտածելակերպի անքակտելի մասն է' Ստալինից մինչև Մաո, Աթաթուրքից մինչև Թուրքմենբաշի, Կիմ Իր Սենից մինչև Պուտին: ԿԳԲ-ի փոխգնդապետի վերածումը նոր կուռքի, նրա իկոնաները եկեղեցիներում և հունական Հեռակլեսի կերպարով, նրա պատկերները օղու շշերի ու կանացի ներքնազգեստի վրա, նրա 86%-անոց սատարումը մեկուսացած Ռուսաստանում միայն ապացուցում է, որ այդ երկիրն իսկապես Եվրասիա է, կամ, ինչպես դառը հեգնանքով ասում են ողջամտությունը պահպանած ռուսները' Ազիոպա:

 

Մինչդեռ Հայաստանը հակառակ ձայրահեղության վառ օրինակն է' մեզանում որևը անձի պաշտամունք գրեթե անհնար է: Հայերի ընդգծված անհատականությունն ու ինքնավստահությունը բացառում է Մեծ Առաջնորդի գաղափարը, առավելևս որ վերջին տասնամյակների «առաջնորդներն» արել ու անում են ամեն հնարավոր ու անհնար բան, որպեսզի անգամ նրանց երդվյալ «վկաները» երես թեքեն կուռքերից: Հայաստանը գոնե այս առումով Ազիոպա կամ Եվրասիա չէ ու չի դառնալու, այդպես որ հայ ստրկամիտները իրենց համար նոր կուռք ու նոր հայրենիք փնտրում ու գտնում են դրսում: Եթե իհարկե որևե ձյուն մաքրող մեքենայի խմած վարորդ չպատահի…

 

 

Tigran Khzmalyan