Ադրբեջանի ղեկավարության համար արդենէ դարձել այն, որ աշխարհի յուրաքանչյուր պետության ներկայացուցիչ երբ այցելում է Ադրբեջան, պարտադիր պետք է ստիպված լինի լսել ադրբեջանական կողմի ստանդարտ նվնվոցները Ղարաբաղյան հարցի և ԵԱՀԿ Մինսկի խմբիվերաբերյալ, նույնիսկ այնպիսի երկրների ներկայացուցիչներ, ինչպիսիք են Մալազիան, Ինդոնեզիան, Կոլումբիան, Նիկարագուան և այլն, որոնց ներկայացուցիչներից ոմանք նույնիսկ երևի քարտեզի վրա Ադրբեջանի ու Հայաստանի տեղն էլ չգիտեն, ուր մնաց Լեռնային Ղարաբաղի...

 

Սա իհարկե արվում է այն նպատակով, որպեսզի այդ երկրների ներկայացուցիչները ինչ-որ դիրքորոշում արտահայտեն հօգուտ ադրբեջանական կողմի, վերջիններս էլ դա հարմար ձևերով զետեղեն ադրբեջանական մամուլում, թե իբրպաշտպանում է Ադրբեջանին>՝ դրանով իսկ փորձելով ինքնախաբեության մեջ գցել թե իրենք իրենց և թե ադրբեջանական հանրությանը...

 

 


Մուշեղ Խուդավերդյան