Առողջ ու բնական սննդի, բնական հակաօքսիդանտների և սննդի այլ օգտակար բաղադրիչների մասին կարող ենք լսել ամեն քայլափոխին: Բայց արդյոք հնարավոր է ժամանակակից կյանքի ռիթմին զուգահեռ հետևել առողջ սնվելու կանոններին: Մեզանից շատերին դա կարող է անիրականանալի թվալ: Իրականում կարող եք փոխել ձեր կյանքը հենց այսօրվանից՝ լինել ավելի առողջ: Իսկ թե ինչպես՝ ներկայացնում եմ
Ավելի շատ ջուր խմեք
Երբևէ մտածել եք, թե որքան ջուր եք խմում օրվա ընթացքում: Խոսքը ոչ թե սուրճի, հյութի և լիմոնադների մասին է, այլ հենց ջրի: Լավ կլինի, որ գոնե ջրի չափաբաժինը 1-1.5 լիտրից պակաս չլինի: Ամեն ագամ նշեք, թե օրվա ընթացքում որքան ջուր խմեցիք: Դա օգնում է նախ չմոռանալ ջուր խմելու մասին և հետո ավելացնել դրա չափաբաժինը:

 

 


Ավելի շատ միրգ ու բանջարեղեն օգտագործեք
Հատկապես հիմա, երբ միրգն ու բանջարեղենն ավելի շատ է, արժե դրանք դարձնել օրվա սննդակարգի հիմնական բաղադրիչը: Օգտագործեք դրանք ձեր սննդակարգում ջուր խմելու օրինակով՝ նշելով, թե որքան հաճախ եք դրանք ուտում օրվա ընթացքում և ինչ չափաբաժնով: Հենց մրգերիև բանջարեղենի շնորհիվ է մեր օրգանիզմը ստանում իրեն այդքան անհրաժեշտ վիտամիններն ու միկրոէլեմենտները:
Պլանավորեք ձեր օրվա սննդակարգը: Անպայման դրանում ներառեք գոնե մեկ բանջարեղենային աղցան և մրգեր:
Ձեր սննդակարգի մասին պատմեք գործընկերներին, նրանց նույնպես առաջարկեք հետևել ձեր օրինակին:
Սնվեք կանոնավոր

 


Անկանոն սնվելու խնդիրը հանդիպում է հիմնականում աշխատանքային կանոնանվոր զբաղվածություն ունեցող մարդկանց շրջանում: Շատ կարևոր է նախաճաշել, ինչը հաջողվում է անել շատ քիչ թվով մարդկանց: Դրանից հետո պետք է հետևել քիչ չափաբաժիններով օրվա ընթացքում հաճախ սնվելու կանոնին: Քաղցը երբեք մի հագեցրեք կոնֆետներով և քաղցր բլիթներով:
Ինչպես սկսել կանոնավոր սնվել
1.Սովորեք նախաճաշել: Եթե չեք հասցնում առավոտյան շուտ արթնանալ, ապա նախաճաշը պատրաստեք նախապես՝ երեկոյան: Կարևոր է սոված տանից դուրս չգալ:
2. Ձեզ հետ սնունդ վերցրեք: Ավելի լավ է ձեր ընդմիջումն անեք հանդիպումներից 10 րոպե շուտ, քան մնաք քաղցած ժամանակ չունենալու, սրճարանից չօգտվելու պատճառով.
Ուշադրություն դարձրեք մթերքի սննդային արժեքներին
Հաշվեք կալորիաները,սպիտակուցները, ածխաջրերը, ճարպերն ու վիտամինները: Այդպիսով կկարողանաք վերահսկել առողջ սնվելու ձեր ցանկությունը, այսինքն կսկսեք նախընտրել ավելի օգտակար սննդատեսակներ:
1. Կարդացեք սննդի վրա փակցված տեղեկություները, որտեղ նշված է նրա սննդային արժեքի մասին:
2. Կարող եք օգտվել օնլայն հաշվիչներից:
Նախապատվությունը տվեք բնական սննդին
Եթե որոշել եք խնձորով կեֆիր փորձել, ապա կարող եք գնել սննդի այդ երկու բաղադրիչները և ինքներդ պատրաստել այն: Նույնը վերաբերում է սննդի մյուս պատրաստի տեսակներին և կիսաֆաբրիկատներին: Ձեզանից պահանջվում է ընդամենը՝
1.Գնել բնական մթերքներ

 


2.Պատրաստել հասարակ սնունդ.
Գիշերը մի կերեք
Եթե սկսեք կանոնավոր սնվել , ապա գիշերային ժամերն սնվելու սովորությունը ինքնաբերաբար կվերանա:
Ինչ է տալու այս ամենը իրականում ձեզ
Ինքնազգացողության լավացում: Օրգանիզմը ձեզանից շնորհակալ կլինի առողջ ու բալանսավորված սնվելու համար:
Քաշի նվազեցում: Միայն սննդակարգի վերանայման ու սնվելու ռեժիմը փոխելու արդյունքում կարող եք առանց դիետաների նիհարել, կարգավորել քաշը:

 


Կունենաք ավելի առողջ մաշկ և կլավանա մարսողական համակարգի աշխատանքը : Առողջ սնվելու, ավելի շատ բջջանք օգտագործելու արդյունքում կունենաք առողջ մաշկ
Կսկսեք տանը ավելի շատ պատրաստել, լինել խոհանոցում:
Կբարձրացնեք իմունիտետը և հազվադեպ կհիվանդանաք: Վիտամինները, հանքանյութերը և վտանգավոր սննդի պակասը կկարգավորեն բոլոր առողջական խնդիրները:

 

 

Վրեժ Հովսեփյան