Եթե նոր հեծանվի նախագիծ չունեք՝ լռեք...


Ըհը եկանք հասանք նրան, որ Զուգարան գնալն էլ պետք է հսկվի ու այս ոլոլորտի (ինչպես կասեր «լուսահոգի» Տիգրանը Սարգսյան) վերահսկողությունը սկսվում է ԱԺ-ից, դե հետո առանձին գումարներ կհատկացվեն տարբեր գերատեսչությունների համար ու այս բարեփոխումներից հետո Հայաստանում բոլոր խնդիրները կլուծվեն: Փաստորեն մեր բոլոր խնդիրների պատճառն այն էր, որ մենք չէինք վերահսկում, թե ով որքան է ուտում, հիմա ինդեվիդուալ ցուցակ կկազմվի և մենք կապրենք երջանիկ:


Ակնհայտ է, որ ԲՀԿ-ն համացանցում արշավ է սկսլե ՀՅԴ-ի նկատմամբ: ՀՅԴ-ն էլ հին կուսակցություն է ու համացանց մամացանց չգիտի, դրանից էլ օգտվում է ԲՀԿ-ն (ԲՀԿ ասում եմ եռյակ հասկացեք) և իր 7-8 տարվա պատմությամբ հաղթանակներ է, որ տանում է Դաշնակցության նկատմամբ: Կոպիտ ասած ԲՀԿ-ն իրեն ֆբ-ում զգում է այնպես ինչպես ԲՀԿ-ականը Աբովյանում: ՀՅԴ-ն էլ պետք է ակտիվանա, թե չէ մեծ հաշվով պարտություններ է գրանցում ու չի հասցնում նրանց հետևից:


Եռյակից ու առհասարակ տարբեր մարդկանցից լսում եմ, որ նրանք պատրաստվում են Բուրժուադեմոկրատական հեղափոխության, բայց միաժամանակ պնոդում են, որ պետք է առաջ գնանք: Այ ես ձեր ցավը տանեմ Բուրժադեմոկրատական հեղափոխությունները 18-ի վերջ 19-րդ դարի սկիզբ էին, ասել է թե 200-300 տարի առաջվա բաներ եք խոսում ու էտ ուղեղով էլ առա՞ջ եք շարժվում: Աշխարհում բոլոր հեծանիվները արդենն հորինլ են, եթե նոր հեծանվի նախագիծ չունեք ավելի լավ է լռեք:


ԷԲՈԼԱ-հինգ տառ, որը ցնցել է ամբողջ աշխարհը: ISIS- չորս տառ, որը ցնցել է ամբողջ աշխարհը: Հիմա հերթով՝ ԻՍԻՍ-ը իր գործողությունները սկսել է մի քանի տարի առաջ, իսկ վերջերս ակտիվացել է ու հենց իրանց ակտիվացման շրջանում չգիտես որտեղից էկավ մեր 5 տառանի Էբելան և մենք ԻՍԻՍ-ին մի տեսակ մոռացանք կամ էլ սկսեցինք քիչ հիշել ու նրանք հանգիստ Եզդիներին սպանեցին հիմա էլ անցել են քրդերին: Հետաքրքիրն այն է, երբ հիվանդանում է իսպանացի բուժքույրը Էբոլա վիրուսով՝ մեկ շաբաթում վերականգնվում է, բայց մի քանի ամիս է չեն կարողանում սրա դեմն առնեն: Այդ ինչպես է լինում Աֆրիկացին Մահանում է, իսպանացին՝ ոչ: ԻՍԻՍ-ի կանաչ լույսն էլ Էբոլան էր: ՀԱ չմոռանամ նշել Աֆրիկացիների իմունիտետը հիվանդությունների նկատմամբ ավելի բարձր է, Իսպանացիներին՝ ավելի ցածր:

 

 


Էդգար Խաչատրյան