Տղամարդկանց պտղաբերությանը հավանականությունը կարող են մեծացնել լոլիկի կարմիր գույնն ապահովող միացությունները: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ այդ միացությունները սպերմատոզոիդների քանակն ավելացնում են 70%-ով: Այսպիսի բացահայտումհնարավոր է եղել անել 12 ուսումնասիրությունների արդյունքում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ միացությունները ո′չ միայն մեծացրել են սպերմատոզոիդների քանակությունը, այլև՝ կրճատել են նրանց վնասվելու մակարդակը և նվազեցրել անոմալ սերմերի քանակը:


Հետազոտությունների ղեկավարը նշել է, որ լիկոպինը պաշտպանում է շագանակագեղձի հիվանդություններից, իսկ շագանակագեղձի քաղցկեղի դեպքում դանդաղեցնում հիվանդության զարգացման ընթացքը:


Ըստ վիճակագրական տվյալների ամուսինների մոտ անպտղության դեպքերի 50%-ի հետևանքները տղամարդկանց խնդիրներն են:

 

 

Վրեժ Հովսեփյան