Քանի գնում՝ շատանում են առեղծվածները ֆրանսիական Total նավթային ընկերության տնօրեններիի խորհրդի նախագահ, 63-ամյա Քրիստոֆ դե Մարժերի ողբերգական մահվան հանգամանքների պարզման գործընթացում:


Դե Մարժերի փոքրիկ ինքնաթիռն երեքշաբթի վաղ առավոտյան Մոսկվայի "Внуково" օդնավակայանում բախվել էր ձնահավաք մեքենայի հետ՝ հենց թռիչքի պահին. ֆրանսիացի գործարարն ու անձնակազմի երեք անդամները տեղում մահացել էին:


Նախաքննությունը հայտարարում է, որ ձնահավաք մեքենայի վարորդ Վլադիմիր Մարտինենկոն հարբած է եղել, վերջինս կտրականապես հերքում է այդ պնդումը՝ չընդունելով իր մեղքը:


Ըստ ամենայնի, գործ ունեք ռուսական թափթփվածության հերթական դրսևորման հետ, ինչն այս անգամ մեծ միջազգային աղմուկ է բարձրացրել:

 

 


Սուրեն Սուրենյանց