Ստեփանավանի զբոսայգում նստած եմ, հաճախ եմ նստում, այգու երեխեքին բոլորին լավ գիտեմ, մեկը՝ մի տասներեք տարեկան շատ սիունիկ ու աշխույժ աղջիկ, եկավ, նստեց կողքս, ոգևորված ասում ա.


- Դուք տեսա՞ք էսօրվա 18+-ը։


- Ինչը, ինչը՞։


- Դե, էն որ էն նստարանին մի աղջիկ ու տղա համբուվում էին։


- Չէ,- ասում եմ։


- Մեր տղերքն էլ գնացել էին, նայում էին, նենց ամոթ էր։ Բայց ո՞նց կարելի ա տենց բան անել,- ասում ա,- չէ՞ որ սա Երևանը չի, սա փոքր քաղաք ա, որտեղ բոլորն իրար ճանաչում են։


Էն տոնայնությամբ էր ասում, որ ես հակառակվեմ, ասեմ՝ դե ոչինչ, բան չկա, տենց էլ կպատահի, ես էլ ավելի հեռուն գնացի, ասում եմ.


- Դե բա որտե՞ղ համբուրվեն։


- Էդ նորմալ ա՞,- հարցնում ա կոնկրետ։


Հիմա ես զգում եմ, որ պատասխանատու պահ ա, մի կողմից իմ պատասխանից ա կախված Ստեփանավանի այգում երկրորդ համբուրվող զույգը կլինի, թե չէ, մյուս կողմից՝ իմ պատասխանից աստված գիտի էլ ինչեր են կախված։


- Նորմալ ա,- ասում եմ։


ՀԳ- Ստեփանավանում երիտասարդները համբուրվում են մգեցված ապակներով մեքենաներում, որոնք կայանում են խախանդ փակուղիներում՝ ոչ էն ա էս, ոչ էն ա կողքի տան մերձակայքում, որ տներից յուրաքանչյուրի բնակիչը կարողանա մտածել, թե ավտոն կողքի տան հյուրերինն է։ Այս զգուշավորությանը հակառակ՝ նրանք դա անում են օրվա ամենաանսպասելի ժամերին, ասենք՝ առավոտյան ժամը հինգին կամ վեցին, երբ չես կարողանում հասկանալ, թե ոնց են հաջողացրել ճողոպրել տնից էդ Ռոմեոներն ու հատկապես Ջուլիետները։

 

 

Արփի Ոսկանյան