Սյունիքի մարզպետի խորհրդական, ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանը հրապարակավ մեղադրում է Գագիկ Ծառուկյանին, որ վերջինի մարդիկ սպառնացել են իրեն՝ կայքերում իր զետեղած մի հոդավածի պատճառով: Այս թեման զանազան շահարկումների առարկա է դարձել ԶԼՄ-ներում ու սոցցանցերում ու, անկեղծ ասած, արդեն տհաճություն է պատճառում:
Վոլոդյային վաղուց եմ ճանաչում. նա իսկապես ազատամարտիկ է ու ծառայել է հայրենիքին ու ինձ մոտ պարկեշտ մարդու տպավորթյուն է թողել:

 


Վաղուց ճանաչում եմ նաև Գագիկ Ծառուկյանին ու չեմ կարծում, թե նա ընդունակ է նման էժան ձևով մարդկանց ՙՙբերանը փակել՚՚:
Այնուամենայնիվ, այս թեման շրջանառվում է ու կարծում եմ՝ դրան վերջակետ պետք է դրվի իրավական դաշտում՝ կամ սպառնալիք է եղել ու պատասխան պետք է տան դրա հեղինակները կամ գործ ունենք զրպարտության հետ, ու պատասխան պետք է տա զրպարտարտիչը:

 

 

 


Սուրեն Սուրենյանց