Գնալու եմ անպայման, ուզում են թո՛ղ իշխանությունները ականապատեն այդ օրը քաղաքը ու մարդկանց հորդորեն դուրս չգալ…
Հոկտմբերի 10-ին կայացած հանրահավաքը էական սպասումներ ու ակնկալիքներ առաջացրեց հանրության շրջանում։ Ակնկալիքներ ունեն այժմ ոչ միայն Երեք կուսակցությունների համակիրները, այլև քաղաքական այս միավորման գործունեության հետ որոշակի հույսեր կապող շերտերը։

 

Շատ կցանկանայի, որ այն մարդիկ, ովքեր ասում են, թե քաղաքականությունն իրենց չի հետաքրքրում կամ ունեն այլ քաղաքական հայացք, չնայած ասեմ այս մեր բոլորի հայացքը արդեն քաղաքական չի,այլ քաղաքացիական է, նույնիսկ՝ մարդկային, շատ կցանկանայի որ բոլորը միահամուռ կերպով գային հոկտեմբերի 24-ի հանրավաքին: Դրա համար պարտադիր չի քաղաքական հայացքները Ձեր համկնեն , եթե ցանկանում ես տեր կանգնել քո իրավունքերին, կերտել վաղվա օրդ. ուրեմն պետք է լինես մեր հետ՝ հոկտեմբերի 24-ին ժամը 17:00-ին Ազատության հրապարակում:

 

Սևան Աղաջանյան