Մարդն ամենաառեղծվածային էակն է տիեզերքում: Նա միաժամանակ մեծություն է և ոչնչություն: Մարդու մեծությունը և արժանապատվությունը բանականության մեջ է: Մարդը ամենաթույլ եղեգն է բնության մեջ, բայց նա մտածող եղեգ է: Հարկ չկա, որ ողջ տիեզերքը համախմբվի նրան ոչնչացնելու համար, քանզի ջրի մի կաթիլն անգամ բավական է նրան սպանելու համար:

 

Բայց, ի տարբերություն տիեզերքի, մարդը գիտակցող էակ է, նա գիտի, որ ինքը մահկանացու է: Նա գիտի, որ տիեզերքի համեմատ ինքը ոչինչ է: Բայց մարդու մեծությունը իր ոչնչության գիտակցման մեջ է: Այդ ոչնչության հաղթահարման առաջին քայլը դրա մասին պատկերացում ունենալն է, երկրորդը' ինքնակատարելագործումը: «Մարդն անվերջ գերազանցում է ինքն իրեն»:
Բլեզ Պասկալ

 

 

Լևոն Ստեփանյան