ԱԺ քառօրյաններին այն տպավորությունն է, որ մենակ ընդդիմադիր գործիչներն են խոսում, այն էլ ոչ բոլորը, այլ մի քանի հոգի: Կան պագամավորներ, որոնք միայն պատգամավոր անունն են կրում ու ուրիշ ոչինչ չեն անում: Ասենք ՀՀԿ-ն այդքան պատգամավոր ունի, բայց նրանցից քարը տրքաի պայթի 15-ն են խոսում,մնացածին թվում է, թե դա թատրոն է, իրանք էլ, որպես հարգարժան հյուրեր մեկ մեկ գալիս են ու պատվում են այդ թաթերական ներկայացնումը: Թատրոնը երբեմն իրենց համար վերածվում է «Ով է ուզում դառնալ միլիոնատեր խաղին» ուղղակի ստեղ ֆորմատը մի քիչ ուրիշա, մի քանի տասնյակ միլիոնատերներով կնոպկա են սեղմում, որ մի քանի միլիոն աղքատ հանկարծ միլիոնատեր չդառնան:

 

 


Էդգար Խաչատրյան