1097 թ. – Առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ խաչակիրները սկսեցին Անտիոքի պաշարումը:


1520 թ. – Ֆերնան Մագելանը հայտնագործեց Ատլանտյան օվկիանոսը Խաղաղ օվկիանոսին կապող նեղուցը, որը հետագայում կոչվեց իր անունով:


1805 թ. – տեղի ունեցավ Տրաֆալգարյան ճակատամարտը, նապոլեոնյան պատերազմների նշանավոր մարտերից մեկը:


1845 թ. – մահացել է Նիկոլայ Բարաթաշվիլին, վրացի գրող, վրացական գրականության դասական (ծն. 1817 թ.):


1848 թ. – ծնվել է Մկրտիչ Փորթուգալյանը, հայ մտավորական, ազգային ազատագրկան շարժման գործիչ Արմենական կազմակերպության հիմնադիր (մահ. 1921 թ.):


1879 թ. – ամերիկացի նշանավոր գյուտարար Թոմաս Էդիսոնը փորձարկեց իր պատրաստած շիկացման թելիկով էլեկտրական լամպը:


1960 թ. – ծնվել է Իսրայել Հակոբկոխյանը, հայ ճանաչված բռնցքամարտիկ, մի շարք միջազգային մրցաշարերի հաղթող:


1967 թ. – ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության շենքի՝ Պենտագոնի մոտ տեղի ունեցան ցույցեր ընդդեմ Վիետնամի պատերազմի, որին մասնակցում էին մոտ 70 00 մարդ:


1980 թ. – ծնվել է Քիմ Քարդաշյանը, ծագումով հայ, ամերիկացի հանրաճանաչ դերասանուհի, ֆոտոմոդել:


1985 թ. – մահացել է Արշալույս Արշարունին, հայ բանաստեղծ, գրականագետ, բանասեր, թատերագետ (ծն. 1896 թ.):

 

 

 
Տիգրան Խաչիկյան