Երկօրյա պաշտոնական այցով Իրանում է գտնվում վարչապետ Հովիկ Աբրահամյանը


Քանզի հայ իրանական հարաբերություներում շատ մեծ դեր ունի գազ-էլեկտրականության դիմաց գործարքը, որի արդյունքում արդեն տարիներ շարունակ գազ-էլեկտրաէներգիա փոխանակության գործարքը իրականացվում է 1:3 հարաբերակցությամբ և դեպի Իրան էլեկտրաէներգիայի մատակարարը հանդիսանում է «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ն: Հայ-իրանական հարաբերությունների օրակարգի կարևորագույն հարցերից է Մեղրիի Հէկի նախագիծը: Նախագծի արժեքը գնահատվում է 320 մլն դոլար, որ պետք է տրամադրի Իրանը: Սկսած 2017 թվականից 15 տարի շարունակ կայանի ամբողջ էլեկտրաէներգիան մատակարարվելու է Իրանին՝ շինարարության ծախսերը փակելու, որից հետո կայն ամբողջովին կանցնի Հայաստանի կառավարման տակ:Չնայած այժմ նախագիծը չի գտնվում ակտիվ փուլում, սակայն դատելով այսօր Իրանի էներգետիկայի նախարարի հայտարարությունից, այդ նախագծի իրականացման հարցում ևս համաձայնության են հասել հայկական պատվիրակության հետ:

 

 


Տիգրան Խաչիկյան