Մարդիկ առողջ ապրելակերպ վարելու մասին լրջորեն սկսում են մտածել 36 տարեկանից: Նման եզրահանգման են եկել Spire Bristol Hospital -ի բրիտանացի փորձագետները, հաղորդում է MedikForum-ը:
Արդեն 36 տարեկանում շատերը բախվում են հարազատների լուրջ հիվանդության կամ կորստի հետ, անգամ շատերի մոտ որոշ հիվանդություններ են ի հայտ գալիս, և լողափի լուսանկարներում էլ արդեն այն տեսքը չէ, ինչ 15 տարի առաջ: Այդ իսկ պատճառով 36 տարեկանում մարդիկ լրջորեն մտածում են առողջ ապրելակերպի մասին, այդպիսին են հարցման արդյունքները:


Հարցվածների մեկ երրորդից ավելին հենց 36-ն է համարել այն տարիքը, որը բեկումնային կարող է լինել արժեհամակարգի համար: Հարցվածներից շատերը նշել են, որ 36 -ից հետո փորձում են նվազեցնել ալկոհոլը, ավելացնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, ավելի շատ քնել, հաճախել մարզասրահներ և ավելի շատ քայլել:


Spire Bristol Hospital-ի սոցիոլոգ Ռոբ Անդերսենը նշել է, որ կենսաձևի պարզ փոփոխությունները նկատելի դրական արդյուքների են հանգեցնում: Նա միաժամանակ ափսոսանք է հայտնել, որ հարցվածների 60%-ը համարում է, որ կյանքը չափազանց կարճ է և կատարում է այնպիսի սխալներ, որոնք ավելի են նվազեցնում կյանքի տևողությունը: