Ժեստերը՝ ոչ վերբալ կոմունիկացիան, հոգեբանության մեջ ուրույն տեղ ունի: Շփման ընթացքում ինֆորմացիայի մոտ 55-65 տոկոսը մեկից մյուսը փոխանցվում է ժեստերի միջոցով:
Գաղտնիք չէ, որ, օրինակ, բարևելիս կարող ենք իմանալ մեր դիմացինի տրամադրվածությունը: Այսպես, երբ բարևողը ափը դեպի ՎԵՐԵՎ է մեկնում, նախաձեռնությունը հանձնում է դիմացինին: Երբ ձեռքի ափը ՆԵՐՔԵՎ է, դա բնորոշ է ագրեսիվ և գերիշխող մարդկանց:

 

 

Երբ իրար բարևում են 2 գերիշխող մարդ, ապա ձեռքերը դառնում են ուղղահայաց: Գոյություն ունեն եղանակներ, որոնց շնորհիվ կարելի է ՉԵԶՈՔԱՑՆԵԼ ԳԵՐԻՇԽՈՂ ԲԱՐԵՎԸ: Բարևին պատասխանողը պետք է քայլ անի նախ ՁԱԽ ոտքով, ապա ձեռքը բռնելուց հետո' ԱՋՈՎ ՝ մտնելով դիմացինի ինտիմ գոտի (15-46 սմ.): Մյուս դեպքում կարելի է չեզոքացնել՝ բռնելով դաստակը: Կա ևս մի տարբերակ. բռնում են գերիշխող ձեռքը 2 ձեռքով և բերում այն ուղղահայաց վիճակի:
Հետաքրքրեց չէ՞: Մնացե՛ք մեզ հետ և կդառնաք «վտանգավոր մարդ, ով դիմացինի մասին ամեն ինչ կարողանում է կարդալ նրա արտաքինից»: :))))

 

 


Հոգեբանություն