Արցախի նախագահ Բակո Սահակյանը Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ Ղարաբաղ այցելելու հրավերներ է ուղարկել Բարաք Օբամային, Վլադիմիր Պուտինին և Ֆրանսուա Օլանդին:
Գործնականում այս առաջարկությունը ռեալիզացվելու շանս չունի, որովհետև, եթե, ասենք, Օբաման կամ Պուտինն այցելեն Արցախ, դա նման կլինի ԼՂՀ փաստացի ճանաչմանը: Գոնե այս պահին նման խնդիր Վաշինգթոնի, Մոսկվայի կամ Փարիզի օրակարգերում չկա:


Բացի այդ, եթե ԼՂՀ այցելի համանախագահ որևէ երկրի նախագահ, դա լեգիտիմ առիթ կտա, որպեսզի Բաքուն բարձրացնի միջնորդական ձևաչափը փոխելու խնդիր, ինչին, ի դեպ, Ադրբեջանի իշխանություններն երկար ժամանակ ձգտում են:


Այնպես որ' Բակո Սահակյանի քայլը կապ չունի ռեալպոլիտիկի հետ ու սովորական PR է:

 

 


Սուրեն Սուրենյանց