ՀՅԴ-ի' քառյակից դուրս գալը, ոչ իշխանական ուժերը մեկնաբանում էին, որ դա ժամանակավոր բնույթ է կրում: Դաշնակցությունն էլ իր հերթին բազմիցս նշել է, որ համագործակցությունը լինելու է տարբեր հարթակներում:


Սակայն, ինչպես ասում են, քաղաքականության մեջ իրադարձությունները արագ են զարգանում, փոփոխություններն էլ' անսպասելի:


Եռյակի' համագործակցության հերթական առաջարկը մերժվեց Դաշնակցության կողմից: Այս անգամ սեղանին դրված էր Հայաստանի կառավարման ճգնաժամի վերաբերյալ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը: Ա. Ռուստամյանը ոչ միայն չի տեսնում համագործակցության եզրեր, այլ նաև վրդովված է եռյակի նման գործելաոճից . «Այդ աշխատաոճը մեզ համար բացարձակապես անընդունելի է:

Դաշնակցությունը երբեք թույլ չի տա իր հետ այդ ոճով խոսել: Մենք միանում ենք բոլոր էն նախաձեռնություններին, որոնց մեջ մենք դերակատար ենք եղել, որը մեզ հետ քննարկվել է: Եթե մեզ հետ չի քննարկվել, դեմ են տալիս ինչ-որ թուղթ ստորագրել, մենք երբեք դա չենք անի և չենք էլ արել»:


Վրդովմունքը նաև այլ հարթակում է: Ընդիմադիր ուժերը համատեղ իրագործել էին մի պահանջ' հայտնի Կառավարության ներկայացված 12 կետերը, որը սակայն դարձել է քաղաքական կռվախնձոր, հրապարակայնորեն «իմ ու քոնն» են անում:Ա. Ռուստամյանը մասնավորապես ասաց . «Անհասկանալի է, թե ինչի չեն քննարկել մեզ հետ: Երբ որ նույն 12 կետերից են խոսում, էդ 12 կետերի ձևավորման մեջ հսկայական դեր ա ունեցել Դաշնակությունը: Հիմա կանգել որոշել ու չուզել դա ներկայացնել քառյակի անունից…»: Այս հարցերը գնալով խորացնում են այն անդունդը, որը գոյացել է ՀՅԴ-ի և ոչ իշխանական ուժերի միջև:


Ներքին տարաձայնությունների խորացման թեև ամենագլոբալ դրսևորումներից մեկն այն է, որ ՀՅԴ-ն հրապարակայնորեն բացահայտում է եռյակի քաղաքական քայլերը: Դա այսօր երևաց Արմեն Ռուստամյանի հայտարարության մեջ, մեջբերեմ. «Լսեք, իշխանությունների հետ բանակցությունների մեջ իրենք էլ են: Իրենք էլ իրենց հարցերի շուրջ են բանակցում, հետո կերևա»:


Ներքին կոնսեսուսի չգալը կբերի ավելի աղմկահարույց հայտարարությունների:

 

 


Գոռ Մարկոսյան