Ժողովուրդ, ճիշտն ասած բացականչական արտահայտությունների վրա եմ զարմանում, ախր Ռիվասը իր տեսակի մեջ շատ էքսցենտրիկ ու էմոցիոնալ անձնավորությունա, ինչի՞ եք զարմանում: Դա մեկ:
Երկրորդ կոնկրետ Ռիվասի արարքին չեմ անդրադառնում, որովհետև եթե հետևել եք նախորդ եթերաշրջանին, պրոեկտում միշտ «նշանակում են» մեկին, ով պետք է շոու կազմակերպի, այսինքն ընդօրինակում են Ռուսաստանի ձայնին: անցած եթերաշրջանում շոու անողը դա Սոնան էր: Եթե հիշում եք Սոնայի աննորմալ շարժ ու ձևը, ապա կհիշեք նաև, որ շատերը ասում էին հետևյալը. « Էն Սոնան դեմք ա, լրիվ խելառ ա(իհարկե լավով էին ասում խելառ)»:
Բնականաբար ինչպես բոլոր պրոեկտներում, այնպես էլ «Հայաստանի ձայնը» նախագծում միշտ նույն մարդը չի շոու անողի կարգավիճակում, անընդատ փոխվում են: Էս եթերաշրջան Ռիվասն է՝ իր բոլոր բարեմասնություններով:
Հիմա ասածս էնա, որ եթե պրոեկտը ի սկզբանե նախատեսված ա եղել՝ նման աննոռմալ արարքներով համեմվելու, ապա նման բաներ սպասեք նաև հետագայում:
Ինչ խոսք, ես գռեհիկ եմ համարում նման պահելաձևը եթերում:
Անհայտ Բաժանորդ