Միչիգանի համալսարանի մասնագետներն ուսումնասիրել են համացանցի միջոցով ծանոթացած անձանց ռոմանտիկ հարաբերությունների զարգացումն իրական կյանքում եւ եկել են այն եզրահանգման, որ նման ծանոթությունների արդյունքում ամուսնություններն ավելի հաճախ են ավարտվում ամուսնալուծությամբ:

 


Վերլուծելով How Couples Meet and Stay Together-ի հարցման արդյունքները, որոնց մասնակցել է 2923 մարդ, նրանք արձանագրել են, որ ներկայումս ընտանիքների 67%-ն ամուսնացել են իրական կյանքում ունեցած հարաբերությունների արդյունքում, համացանցի միջոցով ծանոթացած զույգերը կազմում են 32%:
Ընդ որում, իրական կյանքում ծանոթացած զույգերի շրջանում ամուսնալուծությունների ցուցանիշը կազմում է 2%, իսկ համացանցի միջոցով ծանոթացած զույգերի շրջանում՝ 8%:

 


Մասնագետները չնայած նշում են, որ ստացված տվյալները պետք չէ միանշանակ ընդունել, բայց միաժամանակ ընդգծում են, որ կայքերի օգտատերերի տվյալները ոչ միշտ կարող են արժանահավատ լինել, ինչն էլ հետագայում կարող է խնդիրներ առաջացնել: