Գերմանացի փիլիսոփան վախեցնող ախտորոշում ուներ՝ “միջուկային-մոզաիկ շիզոֆրենիա”: Վերջինիս ամենավառ սիմպտոմն ինքնագերագնահատումն էր, ռուսերենով՝ “мания величия”: Փիլիսոփան հայտարարում էր Երկրի վրա իր մոտալուտ իշխանության մասին, նա պահանջում էր հանել իր տան պատերի նկարները՝ պնդելով, որ դա իր եկեղեցին է:

 


Գիտակցության մթագնման մասին էին վկայում այնպիսի դեպքեր, ինչպիսին հրապարակում ձիու հետ գրկախառնվելն է: Փիլիսոփան հաճախակի գլխացավեր ու ոչ ադեկվատ վարք ուներ: Նա հաճախ խմում էր իր մեզը կոշիկից, կարող էր հիվանդանոցի պահակին Բիսմարկի տեղը դնել: Քնում էր իր մահճակալի կողքին՝ գետնի վրա, թռվռում էր կենդանու պես, դեմքի ծամածռություններ անում ու ցցում ձախ ուսը:

 


Այս խանգարումների պատճառը ապոպլեկսիկ կաթվածներն էին, ինչի արդյունքում նա քսան տարի շարունակ տանջվում էր խանգարումներից: Բայց հենց այս շրջանում է գրել իր ամենաշքեղ աշխատանքները, օրինակ՝ “Այսպես խոսեց զրադաշտը”: Նրա վիճակը գնալով վատանում էր: Կյանքի վերջում նա արտաբերում էր միայն “ես մեռած եմ, քանի որ հիմար եմ” կամ “ես հիմար եմ, քանի որ մեռած եմ”:

 


Հասարակությունը ստացավ Նիցշեից գերմարդու գաղափարը: Պարադոքսալ է, բայց այժմ այս մարդը, ով այծի պես թռվռում էր, ասոցացվում է ազատ անձի հետ՝ վեր կանգնած բարոյականությունից և չարից ու բարուց: Նա նոր բարոյականություն տվեց. “տերերի բարոյականությանը” պետք է փոխարիներ “ստրուկների բարոյականությունը”: Նա գտնում էր, որ առողջ բարոյականությունը պետք է արտահայտեր մարդու բնական ձգտումն իշխանության, իսկ կամայական այլ բարոյականություն հիվանդագին է: Արդյունքում Նիցշեի գաղափարները հիմք հանդիսացան ֆաշիզմի գաղափարախոսության համար. “Հիվանդներն ու թույլերը պետք է մահանան, իսկ ուժեղագույնները՝ հաղթեն”, “ Ընկնողին բրթի՛ր”: Փիլիսոփան հայտնի է նաև “Աստված մեռած է” պնդմամբ: