Հռոմի պապ Ֆրանցիսկոսի առաջակրած փաստաթուղթը, որն արմատապես պետք է փոխեր Հռոմի կաթոլիկ եկեղեցու վերաբերմունքը գեյերի նկատմամբ, տապալվել է:

 


Փաստաթղթի երկու տարբերակներում կային այսպիսի ձևակերպումներ՝ ՙՙԿաթոլիկ եկեղեցին դատապարտում է հոմոսեքսուալիզմն ու չի ճանաչում միասեռ ամուսնությունները, բայց հոմոսեքսուալիստները տիրապետում են տաղանդների ու արժանիքների, որոնք կարող են ծառայել քրիստոնեկան հասարակությանը՚՚, ՙՙհոմոսեքսուալ շեղումներով մարդկանց պետք է ընդունել հարգանքով՚՚:

 


Սակայն Relatio post disceptationem անունը կրող փաստաթուղթը չի արժանացել սինոդի եպիսկոպոսների երկու երրորդի հավանությանը:

 

 

Սուրեն Սուրենյանց