Հարգելի ՀՖՖ, տոմսերի գները դնում եք ամենաքիչը 4000, բայց էսքան գումար գանձելով անգամ չէք էլ հետևում մարզադաշտի ներսում տիրող իրավիճակին:
Մենք մեր տղեքին սատարելու համար էդ փողը տալիս ենք, մինչև վերջ երկրպագում ենք, բայց դրա դիմաց գոնե մի քիչ վերաբերմունք ցույց տվեք, հարգելի ՀՖՖ: Ասեմ որոշ բաներ, որոնք լավ կլնի, եթե շտկեք:
1. Նախ սննդամթերքի բարձր գները. հյութը 400 դրամ, արևածաղիկը 500 դրամ, հոթ-դոգը(ուղղակի հաց ու նրբերշիկ, էնել փոքր) 300 դրամ ու էլի սսենց շատ բաներ՝ չխորանանք: Լավ ասենք, որ արգելում եք շիշ մտցնել ներս, գոնե դրսում մի բան սարքեք(թեկուզ ցայտաբղյուր), որ եթե մոտներս գումար չկա ծարավ չմնանք, անընդհատ 400 դրամ չենք կարող տալ հյութերին:Կամ օրինակ, եկավ ընդմիջման պահը ու հետն էլ բերեց քաղցի զգացողությունը:Երկրպագուներից մի քանիսի հետ բարձրացանք տաղավարի մոտ սնունդ գնելու՝ պարզվեց վերջացել էր(հոթ-դոգ) ու մնացել էին չիփսերը, դե էդել հո չի կշտացնի: Սոված չմնալու համար գնացինք մյուս տրիբունայից բան գնելու, էնել անվտանգության աշխատակիցները չթողեցին անցենք, ասեցին արգելվում է:Ի՞նչ եք առաջարկում սրանից հետոել խաղերին սովա՞ծ մնանք: Կա՛մ գները էժանացրեք, կա՛մ թողեք դուրս գանք՝ ինչոր բան գնենք:
2. Երկրորդ խաղակեսում տհաճ դեպք գրանցվեց, երբ մեզ հետ նույն սեկտորում նստած, որոշ <ֆուտբոլասերներ> բողոքեցին անվտանգության աշխատակիցներին մեր կանգնած երկրպագելու համար, մթամ իրենց խանգարում ենք:Դե բնականաբար մեզ էլ դիտողություն արեցին, դրանից էլ խոսակցությունը մի քիչ երկարեց, մի խոսքով գեղեցիկ բան չեղավ: Կխնդրեյի Ձեր աշխատակիցներին կարգադրել, որ նման արտահայտություններին էլ չարձագանքեն, քանզի չես կարող նստած տեղդ երկրպագել հավաքականիդ ու էնել էդքան քիչ հանդիսականներով, էդ անհնարինա:Ամբողջ սեկտորը չի նստելու, ինչ է 4-5 հոգի՝նստած, չեն տեսնում ամբողջ խաղադաշտը: Հարգելի հանդիսականներ եթե պետք է գաք ստադիոնում եք նստեք, մեզել րոպեն մեկ ասեք, որ նստենք ու չթողեք երկրպագենք, ուրեմն հենա. նստել-նստել տունը նստեք նայեք:


3.Տոմսերը թանկ դնում եք, տրիբունաները դատարկ են մնում ու էդել ոչ հաճելի է, ոչ էլ պատվաբեր, դրա համար եկեք համ մեզ լավություն անենք, համ մեր Զինվորներին: Եկեք հետևենք ռուսների օրնակին, երբ ԵԼ-յի խմբային փուլում՝ Կրասնոդար-Էվերտոն խաղին, մի տրիբունա տվել էին Զինվորներին(տոմսերը ձրի): Մեկ է գոլերի հետևը շատ մարդ չի նստում ու գեղեցիկ չի, երբ երկուսնել կիսադատարկ են. մեկը լիքացրեք էն մյուսնել տվեք Զինվորներին( ասեմ գոլերի հետևից խաղը դիտելը շատերիս պատկերացրածը չի. սեկտորի ուղիղ կեսից լավել դաշտը երևումա, խաղացողներ էլ հետը): Դուք հանգիստ եղեք, Զինվորը չի կարող ստադիոնից փախնել, ամենուր հսկողություն է:

 


Դե հարգելի ՀՖՖ հուսամ կարձագանքեք նամակիս ու կտաք դրական ընթացք:Հարգանքներով ՀՀ ազգային հավաքականի մոլի երկրպագու՝ Աշոտ Ավագյան: