* Օֆտալմոլոգներ
Հաստիքների ավելացման թիվը – 33,1%
Նոր աշխատատեղերի ընդհանուր քանակը (2010-2020 թթ.) – 11 300
Տարեկան միջին աշխատավարձը – 94 990 դոլար


* Օֆտալմոլոգը բժիշկ է, որը մասնագիտանում է աչքերի հիվանդությունների ախտորոշման և տեսողության տարբեր խնդիրների լուծման գծով: ԱՄՆ-ում այս մասնագիտությամբ աշխատելու համար անհրաժեշտ է ձեռք բերել բժիշկ- օֆտալմոլոգի աստիճան 20 հավատարմագրված դպրոցներից մեկում: Օֆտալմոլոգի մասնագիտությունը միշտ լավ վարձատրվում է. արդեն այսօր Ամերիկայում դրա առավելագույն աշխատավարձը կազմում է 166 400 դոլար: Հաշվի առնելով, որ տարեցտարի ավելանում է տարեցների թիվը, 2010-2020թթ. օֆտալմոլոգների քանակը կավելանա 33,1%-ով:


* Ռեաբիլիտացիայի մասնագետներ
Հաստիքների ավելացման թիվը – 33,5%
Նոր աշխատատեղերի ընդհանուր քանակը (2010-2020 թթ.) – 36 400
Տարեկան միջին աշխատավարձը – 72 320 դոլար


* Ռեաբիլիտացիայի մասնագետը աշխատում է այն հիվանդների հետ, որոնք լուրջ վնասվածքներ են ունեցել, ծանր հիվանդություններ, բարդ վիրահատություն են տարել կամ հաշմանդամ են: Նրանք օգնում են հիվանդներին մոռանալ առողջական խնդիրների մասին և անկախություն ձեռք բերել առօրյա կյանքում և աշխատավայրում: Այս մասնագիտությամբ աշխատելու համար անհրաժեշտ է ունենալ մագիստրական աստիճան: Սպասվում է, որ առողջության վերականգնման այս մասնագետների թիվը ԱՄՆ-ում 2020թ. կհասնի 114 հազարի, ինչը պայմանավորված է Ամերիկայի բնակչության արագ ծերացմամբ:


* Անասնաբուժ
Հաստիքների ավելացման թիվը – 35,9%
Նոր աշխատատեղերի ընդհանուր քանակը (2010-2020 թթ.) – 22 000
Տարեկան միջին աշխատավարձը –82 040 դոլար


* Բացի տնային կենդանիների բուժումից անասնաբուժը նաև պետք է նաև կարողանա օգնել գյուղատնտեսական և լաբորատոր կենդանիներին: ԱՄՆ-ում այս մասնագիտությամբ աշխատելու համար պետք է ստանալ բժիշկ-անասնաբուժի աստիճան 28 համալսարաններից մեկում, ինչպես նաև նահանգային հավատարմագիր: Ակնկալվում է, որ ԱՄՆ-ում անասնաբուժերի թիվը 2010-2020թթ. ընկած ժամանակահատվածում 22 հազարով կամ 36%-ով կավելանա:


* Բժշկական մասնագետներ, բացի էպիդերմոլոգներից
Հաստիքների ավելացման թիվը – 36.4%
Նոր աշխատատեղերի ընդհանուր քանակը (2010-2020 թթ.) – 26 400
Տարեկան միջին աշխատավարձը –76 700 դոլար


* Ֆիզիոթերապևտներ
Հաստիքների ավելացման թիվը –39%
Նոր աշխատատեղերի ընդհանուր քանակը (2010-2020 թթ.) – 77 400
Տարեկան միջին աշխատավարձը – 76 310 դոլար


* Ֆիզիոթերապևտները վերականգնում կամ պահպանում են հիվանդի շարժունակությունը: Նրանք պետք է բարձրագույն բժշկական կրթություն ունենան: Որպես կանոն, պահանջվում է ֆիզիկական թերապիայի բժշկի աստիճան, ինչպես նաև նահանգային հավատարմագիր: Մինչև 2020թ. ֆիզիոթերապևտների թիվը կավելանա 39%-ով: Այսօր այդ բժիշկների առավելագույն աշխատավարձը կազմում է 107 920 դոլար:

 

 

Սանասար Կարապետյան