Ես Ձեզ մեղադրում եմ ստելու մեջ, պարո՛ն Ռուբինյան:

Մի ստի հասունացման պատմության մասին եմ ուզում գրել: Ուրբաթ օրը Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում իբր թե պատմեց Նախագահի հետ իր հանդիպման մանրամասները: Մանիպուլյացիան հիշում եք. մի քանի թեմա, «ոչ»-եր, հետո պարոն Հովհաննիսյանի «հերոսական» պատմությունը ընտրակեղծիքներ բացահայտման անհրաժեշտության մասին և ոչ մի խոսք, թե ինչ է պատասխանել Նախագահը: Այսպիսի «պատմություն» էր: Բայց ինչպես պարզվում է, դա նախօրոք պլանավորած ստի առաջին «պասն» էր միայն: Այսօր 1in.am սայթում կարդում եմ Կարապետ Ռուբինյանի հարցազրուցը, որտեղ նա պնդում է, թե առաջարկվել է նաև «բոլոր կեղծարարների պատժում», ինչը ևս մերժվել է ու հետո եզրակացնում է. «Փաստորեն, ինքը դրանից էլ է խուսափում»: Ինչպես ասում են, խոսքերն ավելորդ են: Պարո՛ն Ռուբինյան, ես Ձեզ մեղադրում եմ հրապարակավ ստելու մեջ, ու պարոն Հովհանիսյանն էլ այդ ստի հասունացման ուղղակի մասնակիցն է: Այսքանը: