Րաֆֆի Հովհաննիսյանը գրեթե ամեն օր հարցազրույց է տալիս ու ասում է, թե դեռևս հստակ չէ իր մասնակցությունը հոկտեմբերի 24-ի հանրահավաքին: Ըստ այդմ, կարելի է ենթադրել, որ կուսակցությունում երկու թևի գոյությունը թելադրված է հենց Րաֆֆու կողմնորոշված չլինելով:

 

 

Նա խրախուսում է, որպեսզի Ռուբեն Հակոբյանն ու Արմեն Մարտիրոսյանը մասնակցեն Եռյակի ձևաչափին, մյուս կողմից՝ հատկապես ԲՀԿ-ի դեմ քարոզչություն է իրականացնում Զարուհի Փոստանջյանի, Անահիտ Բախշյանի, մյուսների միջոցով: Տեսականորեն մի օր, իհարկե, Րաֆֆին կարող է կողմնորոշվել, բայց նրա դժվար ՙՙերկունքը՚՚ կարող է վտանգել կուսակցության միասնականությունը...

 

 

Սուրեն Սուրենյանց