Ֆուտբոլային կրքեր...


Երեկ Հայաստան-Ֆրանսիա ընկերական հանդիպումն էր, ճիշտ է մենք պարտություն կրեցինք, բայց ընդհանուր խաղը շատ լավն էր ու մեր տղեքը արժանի խաղ ցուցադրեցին: Սերբերի դեմ ծանր խաղից հետո միանգամից հզոր Ֆրանսիա, բայց մերոնք կռվեցին մինչև վերջ: Շալանդը գնալով ամրացնում է իր դիրքերը ու տղեքի դուխը երբեք չի կոտրում ու միշտ ոգևորիչ կոչերով է հանդես գալիս: Հույս ունենանք հավաքականի խնդիրները այսքանով կավարտվեն:


Սերբիա Ալբանիա խաղին, Ալբանիայի վարչապետի եղբորորդին սադրանք է կազմակերպել ու մասսայական հրմշտոցի պատճառով խաղը կանգնեցվել է: Հիմա պետք է աջակցել սերբերին ու պահանջել, որ ալբանացիքին որակազրկեն: Մենք էլ դրանց դեմ խաղ ունենք ու ալբանացիք կարող են կրկին սադրանքների գնալ: Այնպես, որ մենք էլ այս պայքարում պետք է ակտիվ լինենք, որ Ալբանիան որակազրկվի:


ԲՀԿ-ականները չե՞ն հասկանում, որ հոկտեմբերի 10-ի մասին այլևս պետք է չխոսեն, որքան շուտ մոռանան մարդիկ այդ հանրահավաքը այնքան նրանց օգուտն է, բայց չէ եռյակ միության անդամները հոկտեմբերի տասը քիչ է մնում հավասարեցնեն սեպտեմբերի 21-ի հետ: Նրանք կորցրել են ժամանակի, տարածության ու իրականության զգացողությունը, անկումը նրանց համար շատ ցավոտ է լինելու:


«Տաշիր» բարեգործական կազմակերպությունը շատ կարևոր գործ է անում: Կարապետյանները 300 հայ մտավորականների ու գրողների մտքերը զետեղել են մեկ գրքում: Սա շատ կարևոր նախաձեռնություն է, որը հայ մշակույթը կպահպանի դարերի մեջ: Շնորհակալություն նրանց:

 

 

Էդգար Խաչատրյան